Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին. Ռասմուսսեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը համարում է, որ Ուկրաինան, ցանկության դեպքում, կարող է անդամակցել դաշինքին՝ նրա պահանջներին համապատասխանելու պայմանով: 2008թ.-ին ընդուված որոշումն այն մասին, որ Ուկրաինան ժամանակի ընթացքում կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել, մնում է ուժի մեջ:

Ինչպես հայտնում է  ИТАР-ТАСС-ը, ՆԱՏՕ-ի այսօրվա նիստում Ուկրաինայի անդամակցության հարցը չի քննարկվել: Սակայն 2008թ.-ի ապրիլին Բուխարեստում կայացված որոշումն այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանը կարող են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, Ռասմուսսենի խոսքով, մնում է ուժի մեջ այն պայմանով, եթե այդ երկրների ժողովուրդները նման ցանկություն հայտնեն, և այդ պետությոնները համապատասխանեն ռազմական դաշինքի չափանիշներին:

Ուկրաինայի իշխանություններն այսօր նախաձեռնել են ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց: Այդ մասին նախարարների խորհրդի նիստում հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նրա խոսքով, համապատասխան օրինագիծ երկրի Անվտանգության խորհրդի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերի 4-ին:




Լրահոս