ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանը հորդորել է, որպեսզի մայրաքաղաք Երեւանում ընդամենը մեկ նախընտրական հանդիպում անցկացնի: Նույն աղբյուրները փոխանցում են, որ այդ հանրահավաքը լինելու է միայն Մատենադարանի մոտ: Այդ պայմանավորվածության մասին լուրը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից, ով ասաց. «Մենք ունենք մշակած մեր նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը եւ շարժվում ենք այդ ռազմավարության համաձայն` առանց որեւիցե մեկի հետ առանց որեւէ պայմանավորվածության»: «Ժողովուրդ»-ի ճշտող հարցին, թե ճիշտ է, որ ԲՀԿ-ն միայն Մատենադարանի մոտ է քարոզարշավ անցկացնելու, Գալստյանը պատասխանեց. «Կլինի` կտեսնեք»:




Լրահոս