Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 29-ին կազմել է 411.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.23 դրամով. այս մասին armlur.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.88 դրամ (աճել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 682.35 դրամ (աճել է 0.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.13 դրամ (աճել է 0.10 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 255.29 դրամ, ոսկին՝ 16,950.2 դրամ, պլատինը՝ 18,763.82 դրամ:

Օգոստոսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.75 դրամ:




Լրահոս