
Արիլդ Հովլանդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է մեծ հեղինակություն ունեցող հյուրանոցային ցանցի ներկայացվածությունը մեր երկրում եւ հայտնել կառավարության աջակցությունը ծրագրի իրականացման գործընթացներում: Վարչապետը նշել է, որ կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն եւ պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում «Radisson»-ի առկայությունը եւ բարձրորակ ծառայությունների մատուցումը կնպաստի զբոսաշրջության ու տեղի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: