Ապրիլի 16-ին Մոսկվա է մեկնել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները` քննարկելու Սիրիայիում ստեղծված բարդ իրավիճակը:Սիրիայի ընդդիմության ղեկավար Ադել Իսմայիլը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եռօրյա այցելության ընթացքում սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն անձամբ կլսեն ռուս պաշտոնյաների կարծիքները Սիրիայի խնդիրների վերաբերյալ եւ կիմանան Սիրիայի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման մասին:Սիրիայում կառավարության եւ ընդդիմության միջեւ մեկ տարուց ավելի շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են ավելի քան 11 հազար մարդ: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնի ղեկավարը: Նրա խոսքով` զոհվածների գրեթե 8 հազար խաղաղ քաղաքացիներ են:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ