Օգոստոսի 29-ին ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Օրակարգում առաջիկայում կայանալիք վարժանքների կազմակերպչական խնդիրներն էին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ծառայությունների եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ինչպես ոստիկանության զորքերի, այնպես էլ հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված մյուս անձնակազմերի պատրաստականության, նյութատեխնիկական հագեցվածության, հոգեբանական վիճակի, բարոյակամային որակների բարելավման խնդիրներին:
Առանձնացնելով արտաքին ծառայությունների գործունեության առաջնահերթությունները՝ ոստիկանության պետն ընդգծեց ծառայողների բարձր պատրաստվածության եւ պրոֆեսիոնալ գործողությունների նշանակությունը հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ:
Առաջիկա վարժանքների պլանի եւ նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
Մի շարք հրատապ հարցերի քննարկումից հետո խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տրվեցին վարժանքները նախատեսված ժամանակում եւ լիարժեք նախապատրաստելու ուղղությամբ: