
Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրն իր տունը վաճառքի է հանել: Երեք հարկանի առանձնատունը, որն ունի 12 ննջասենյակ, դերասանը գնահատել է 50 մլն դոլար:
Առանձնատունը գտնվում է Նյու Յորքի Հեմպթոնս արվարձանում և զբաղեցնում է 2,6 հեկտար տարածք, հաղորդում է Сегодня-ն:
Այդ բավականին մեծ տարածքի վրա բացի տնից տեղակայված է ջերմոցը, լողավազանը, բասկետբոլի հրապարակը և մարզասրահը:
Անցած տարվա սեպտեմբերին Ռիչարդ Գիրը հայտարարել էր դերասանուհի Քերի Լուոելի հետ ապահարզանի մասին: Դերասանները միասին էին 11 տարի: Լրագրողների տեղեկությունների համաձայն, ապահարզանի հիմնական պատճառ է դարձել այն հանգամանքը, որ կինը հոգնել էր ամուսնու՝ հնարավոր դավաճանությունների վախից: Գիրն ու Լոուելն ունեն 14 տարեկան որդի: