Բրիտանիայի կատուների 13 %-ը գրանցված է Facebook-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Daily Telegraph պարբերականի անցկացրած հետազոտությունները պարզել են, որ բրիտանական կատուների 13 %-ն իր էջն ունի Facebook-ում: Շների 9 %-ը գրանցված է Twitter-ում , իսկ 2 %-ն ունի սեփական բլոգ:

Հետազոտությանը մասնակցել են երկու հազար կենդանիների տերեր Բրիտանիայից: Ստացված տվյալների համաձայն, յուրաքանչյուր չորս կենդանիներից մեկն ունի առնվազն մեկ էջ սոցկայքերում: Պարբերականը նշում է, որ այդ էջերը կենդանիների անունից լրացնում են իրենց տերերը:

Սոցկայքերում ամենահայտնի կենդանի համարվում է Բու անունով շունը Սան Ֆրանցիսկոյից: Նա հայտնի է դարձել իր մազածածկի անսովոր կարճ կտրվածքի շնորհիվ: Շան էջին Facebook-ում հետևում է ավելի քան 15 մլն մարդ:




Լրահոս