Վերջերս աշխատանքից ազատված ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ՊՆ Արմավիրի կայազորի ՌՈ պետ: Ըստ շրջանառվող լուրերի` նրան հեռացրել էին Երեւանի կայազորից, քանի որ ՌՈ պետ Արմեն Սահակյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանի եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանի հետ միասին նրանք ծեծել էին ժամկետային զինծառայող Արսեն Գեւորգյանին եւ ծեծված վիճակում տարել զորամաս ու արձակուրդ ձեւակերպել` ուղարկելով Սեւան:
Եթե այս ամենն իրականություն է, ինչպե՞ս է Ռուբեն Ներսիսյանը նշանակվել ՊՆ Արմավիրի կայազորի ՌՈ պետ: ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ՌՈ բաժին ներկայացված Արսեն Գեւորգյանը, նրա համածառայակիցները, որոնք ենթարկվել են նաեւ դատաբժշկական փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ նրանց նկատմամբ որեւէ մեկի կողմից բռնություն չի գործադրվել, նրանք որեւէ մեկի կողմից ծեծի չեն ենթակվել: Ուստի տվյալ նյութերով որոշում է կայացվել հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ մերժել քրեական գործի հարուցումը:
Պատասխանելով մեր նույն հարցին` ՊՆ լրատվության բաժնից ասացին, թե ԶՈՒ-ն այնպիսի մի կառույց է, որտեղ ամեն օր էլ լինում են ե՛ւ նշանակումներ, ե՛ւ ազատումներ, ե՛ւ փոխատեղումներ:
Ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու աշխատանքից ազատվեց ռազմական ոստիկանության պետը, իսկ Երեւանի պետը հետ գնաց իր նախկին պաշտոնին` Արմավիր:
ԾԵԾ ՉԿԱ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ