ՃՆՇՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վերջին օրերին ՀՀԿ-ականները Սիսիանի տարածաշրջանում ակտիվացրել են ճնշումները մյուս կուսակցությունների համար աշխատող մարդկանց վրա: Նույնիսկ ոմանց աշխատանքից են ազատել, իսկ ուժային կառույցներում աշխատողներին ոստիկանապետի եւ պաշտպանության նախարարի անունից ահաբեկում են` ասելով, որ կհեռացվեն համակարգից, եթե նրանց ծնողները մայիսի 6-ին կայանալիք ընտրությանը ՀՀԿ-ին ձայն չտան: Մեր հավաստի տեղեկություններով` այդ աշխատանքները համակարգում է եւ իշխանություններին «գործ է տալիս» «Արդշինինվեստբանկ»-ի Սիսիանի մասնաճյուղի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Հովհաննիսյանի հետ` պարզելու, թե ինչու են սկսել ժողովրդի վրա ճնշում գործադրել. «Ձեզ այդ թյուր ինֆորմացիան ո՞վ է տվել, կգաք հանդիպման, կխոսենք, Դուք սխալ եք եւ ոչ տեղին հարց եք տալիս»: Դե իհարկե:




Լրահոս