Ուկրաինական ճգնաժամն անվերահսկելի է դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արևելքում ճգնաժամն անվերահսկելի է դառնում և պահանջում է միջամտություն, որպեսզի կանխվի ռազմական բախումը Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Շտայնմայերը: Նման հայտարարություն նախարարն արել է Եվրամիության գագաթաժողովի նախօրեին, որտեղ քննարկվելու է Մոսկվայի նկատմամբ հետագա պատժամիջոցների կիրառման հարցը:

Ռուսաստանը շարունակում է հերքել ՆԱՏՕ-ի մեղադրանքներն՝ ըստ որոնց իր զինված ուժերն ապօրինի հատել են Ուկրաինայի սահմանը և մարտչում են անջատողականների կողմից:

Ուկրաինական բանակի և ռուսամետ անջատողականների հակամարտության արդյունքում արդեն զոհվել է մոտ 2600 մարդ:

Շտայնմայերի խոսքով, «առանց այդ էլ վտանգավոր իրավիճակն» Ուկրաինայում արդեն թեակոխել է մի նոր փուլ: «Մեր հույսերն առ այն, որ ուղիղ բանակցությունները կնպաստեն հակամարտության ապառազմականացմանը, չարդարացան: Սահմանների խախտումները շատացել են, և իրադրությունը դառնում է անվերահսկելի», -նախարարի խոսքերն է մեջբերում BBC-ին:




Լրահոս