Սեպտեմբերի 6-ին կհրավիրվի ՀՀԿ խորհրդի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին կհրավիրվի ՀՀԿ խորհրդի նիստ: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, թե նիստի ժամանակ քննարկվելու և մշակվելու են հերթական անելիքների ծրագիրը: Լրագրողի այն հարցին, թե խորհրդի նիստը հրավիրվում է կարևոր դեպքերում, ո՞րն է պատճառը որ հիմա եք հրավիրում, նա նշեց.

«Նոր քաղաքական տարին կարևոր իրադարձություն է, պարբերաբար մենք խորհրդի նիստ անում ենք, և օրակարգում կլինի հետագա անելիքները: Խոսվելու է արածների և չարածների մասին», – նշեց Է. Շարմազանովը:

Նշենք, որ Գործադիր մարմնի նիստի ժամանակ անդրադարձ է եղել ներքաղաքական և ներկուսակցական հարցերի:




Լրահոս