Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել խարդախության համար Ս. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման: Ս. Գրիգորյանը 2011թ. մայիսի 28-ից մինչեւ նույն թվականի հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու խոստումներով խաբեությամբ ստացել եւ հափշտակել է զգալի եւ խոշոր չափերի գումարներ` ներկայանալով որպես հայ-ամերիկյան կամ հայ-կանադական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ եւ «Շանթ», Հ2 հեռուստաընկերությունների աշխատակից: Ս. Գրիգորյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ:
ԽԱՐԴԱԽԻՆ` 7 ՏԱՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ