
Shamshyan com-ի տեղեկություններով քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւան քաղաքի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում:
Ըստ նախնական տեղեկությունների, հրազենային վնասվածքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանի, Երեւան քաղաքի ոստիկանապետի օպեր-գծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչները:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում