Բունդեսլիգայի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:
Դորտմունդցիներից գոլով աչքի ընկան Մարկո Ռոյսը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը և Ադրիան Ռամոսը, իսկ «Աուգսբուրգից»` Բոբադիլիան և Մատավժը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ առաջին րոպեներից և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 3-րդ գոլը գրանցվեց Մխիթարյանի հարվածից հետո, երբ դարպասապահը ետ մղեց հարվածը, իսկ Ռամոսն առաջին հասավ գնդակին և գրավեց դարպասը: Հանդիպման ավարտին մոտ Հենրիխ Մխիթարյանին վայր գցեցին տուգանային հրապարակում, սակայն մրցավարը չնշանակեց 11 մետրանոց: