
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Պարզվում է՝ ցածր աշխատավարձերի խնդիրն առկա է անգամ Սերժ Սարգսյանի կուսակցությունում՝ ՀՀԿ գրասենյակում:
Գրասենյակի աշխատակիցները դժգոհում են, թե չնչին աշխատավարձ են ստանում, վիճակն անմխիթար է հատկապես մարզային գրասենյակներում, որտեղ նվազագույն աշխատավարձից էլ ցածր գումարներ է ՀՀԿ-ն տալիս իր աշխատողներին:
Որպես համեմատություն նշենք, որ կենտրոնական գրասենյակի առանցքային աշխատակիցների, օրինակ՝ ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի և կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի աշխատավարձերը տատանվում են 120-150 հազար դրամի միջակայքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։