Անաստաս Միկոյանի արձանը չի տեղադրվի. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը այս տարի չի տեղադրվի: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Արձանի տեղադրումը ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել այս տարվա ընթացքում:

«Կոնսերվացված վիճակ է հիմա, տեղաշարժ չունենք: Ինչ-որ ունեցել ենք, էլի ունենք և որոշումը, և արձանը: Բայց առավել կարևոր խնդիրները առաջնահերթ համարելով զբաղված ենք դրանցով: Բայց դա չի նշանակում, որ Միկոյանի արձանից մենք հրաժարվել ենք»,- ասել է Բարսեղյանը և չի էլ երաշխավորել, որ ԽՍՀՄ գործչի արձանը կտեղադրվի հաջորդ տարի:

Ըստ նրա, նախ պետք է իրականացվի Կարեն Դեմիրճյանի արձանի, հետո՝ 2015թ. աշնանը, Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը, և հետո հերթը կհասնի Միկոյանի արձանին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս