Արձանագրվել է պարենային ապրանքների 0.1% գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հրուշակեղենի՝ 1.4%, ձվի՝ 4.8%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի՝ 5.9% գնաճով:  Այս մասին պարզ է դառնում Ազգային վիճակագրական ծառայության հերթական վիճակագրությունից:

Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-5.9% գնաճ, երկուսում՝ 8.8-0.6% գնանկում, իսկ մյուս երկու ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. օգոստոսին 2013թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 10.0% գնանկում, իսկ 2014թ. հուլիսի համեմատ` 5.9% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խառը կանաչեղենի՝ 13.5%, կանաչ սոխի՝ 17.0%, վարունգի՝ 33.5%, կարտոֆիլի` 38.7%, կանաչ լոբու՝ 39.8% գնաճով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սմբուկի՝ 63.0%, կանաչ պղպեղի` 41.7%, լոլիկի` 32.4%, գազարի` 21.7%, սխտորի՝ 20.9%, գլուխ սոխի`10.2%, կաղամբի՝ 8.8%, ճակնդեղի`7.4%,
սնկի՝ 3.3% գնանկում:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 1.7-19.0% գնաճ, իսկ մյուս երկուսում՝ 1.8-0.2% գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 5.1%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. օգոստոսին 2013թ. օգոստոսի համեմատ նվազել է 10.8%-ով, իսկ 2014թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.8% գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է ձվի 0.5-19.3% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ
աճել է 4.8%-ով:

2014թ. օգոստոսին 2013թ. օգոստոսի համեմատ ոչ ոգելից խմիչքի և հրուշակեղենի
ապրանքախմբերում արձանագրվել է համապատասխանաբար 1.6% և 5.3%, իսկ 2014թ. հուլիսի համեմատ՝ 0.9% և 1.4% գնաճ:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. օգոստոսին 2013թ. օգոստոսի
համեմատ գրանցվել է 3.6% գնանկում, իսկ 2014թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ (հիմնականում պայմանավորված կարագի 1.9% գնաճով):

2014թ. օգոստոսին 2013թ. օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.4%-ով, իսկ 2014թ.  հուլիսի համեմատ՝ 0.5%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է տավարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 0.8% և 2.7%, տավարի մսի պահածոյի՝ 3.0% գնաճով: Միաժամանակ, հանրապետությունում  գրանցվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)՝ 6.4%, ոչխարի մսի՝ 2.0% գնանկում:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.2-0.9%-ով, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:  Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.5%-ով:
2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի, այլ  մթերքի, ձկնամթերքի 0.1-0.3% գնաճ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի, շաքարավազի, ոգելից խմիչքի և ծխախոտի  ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մրգի ապրանքախմբում1 2014թ. օգոստոսին 2013թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 2.1% գնաճ,  իսկ 2014թ. հուլիսի համեմատ՝ 8.8% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սեխի՝ 55.3%,  դեղձի` 41.6%, ելակի՝ 31.2%, ձմերուկի`28.7%, սալորի՝ 23.8%, խնձորի 21.1%, տանձի` 15.1% գնանկումով:  Դրան զուգընթաց,  հանրապետությունում գրանցվել է բալի՝ 1.1%, կիտրոնի՝ 7.4%, ծիրանի՝ 14.4%, նարնջի`
25.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է մրգի`12.5-0.7% գնանկում (համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է ք. Վաղարշապատում), իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում մրգի գները  նվազել են 9.7%-ով:  2014թ. օգոստոսին 2013թ. օգոստոսի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 5.3% գնաճ, իսկ 2014թ. հուլիսի համեմատ` 0.6% գնանկում՝ հիմնականում պայմանավորված «Լոռի» պանրատեսակի՝ 1.6% գնանկումով:




Լրահոս