Անփոխարինելի տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ տարուց ավել է, ինչ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրեն չունի: Սերժ Սարգսյանի համակուրսեցի, 66-ամյա Աշոտ Գնդոյանը դեռևս նախորդ տարի ազատվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից նշանակվել է տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար: Ավելացել է եւս մեկ աշխատանքային հաստիք` առաջին տեղակալ, որն էլ կատարում է տնօրենի պարտականությունները:

«Ժողովուրդ»-ը փորձեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտությունների գծով տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանից հետաքրքրվել` ՊՈԱԿ-ի տնօրենի համար այլ թեկնածու չկա՞, որ Գնդոյանն է ԺՊ-ի կարգավիճակով «յոլլա տանում», նա պատասխանեց. «Գնդոյանը որ դուրս գա, հավատացած եղեք` ՊՈԱԿ-ում քաոս կտիրի: Գնդոյանից բացի, ոչ ոք չի կարող խնդիր լուծել: Ո՞վ կարող է փոխարինել նրան: Այս պահին պատրաստված մարդ չկա»:




Լրահոս