Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը ինչ-որ հարցումների արդյունքում` 2010 թվականի ցանկալի հարսնացուների հիթ շքերթում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը: Այդ իսկ պատճառով «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողները, զանգահարելով խմբագրություն, հետաքրքրվել են. արդյո՞ք Մանեն նշանվել կամ ամուսնացել է:Զանգահարեցինք, որ ճշտենք` լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը ու շատ զվարճալի փաստ արձանագրեցինք. Մանեի «գուդոկը» հնչում էր մոտավորապես այսպես. «Բաժանորդը ղարաբաղցի է, խնդրում ենք խոսել մի փոքր զգույշ»: Պարզվեց, որ նմանատիպ հարցերով Երգի պետական թատրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանի դուստր Մանեին առաջին անգամ չէ, որ անհանգստացնում են: «Արդեն մի տարի շարունակ բոլորը իմ տեղը որոշում են, երբ եմ ամուսնանում, նշանվում: Անգամ մենք չենք խոսել այդ մասին, բայց կարծում եմ, այս տարի ինչ-որ նորություններ կլինեն»:
ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ