«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայտնի դարձավ Հայաստանի այս տարվա ամենագեղեցիկ աղջկա անունը. նա   20-ամյա Աննա Առաքելյանն է, ով նաեւ որպես մոդել է աշատում: 5 տարվա դադարից հետո Հայաստանում կրկին կազմակերպվեց «Միսս Հայաստան» մրցույթը, որի հաղթողը  մեր երկիրը կներկայացնի նաեւ «Միսս աշխարհ-2012»-ում: «Միսս Հայաստան» դառնալու համար պայքարում էին շատ աղջիկներ, նույնիսկ այնպիսիք, որոնք չէին համապատասխանում մրցույթի պահանջներին, սակայն վերջում մնաց 17 մասնակից, ու արդեն նրանցից ընտրվեց լավագույն եռյակը. երկրորդ տեղում է 18-ամյա Կատերինա Աբրահամյանն Աբովյանից, իսկ երրորդ տեղում` 17-ամյա Անիտա Գաբրիելյանը Երեւանից: Ի դեպ, «Միսս Հայաստան» մրցույթի հյուրերի շարքում էին նաեւ նախկին տարիների գեղեցկուհիները` Գոհար Հարությունյանը, Իրինա Թովմասյանը, Մարինա Վարդանյանը:
Մրցույթի ավարտից անմիջապես հետո սոցիալական կայքերը ողողվեցին լավագույն եռյակում տեղ գտած աղջիկների լուսանկարներով եւ, բնականաբար, թեժ քննարկումներով: Ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություններ facebook-յան: «Լավ է, է՞ս ա մեր Հայաստանի ամենասիրուն աղջիկը: Շատ հասարակ տեսք ունի». այս  մեկնաբանությանն ի պատասխան` մեկ այլ օգտատեր գրել է. «Շատ էլ սիրուն աղջիկ է, մի՛ քննադատեք, հայի խասյաթ ա, պետք ա սկզբում միշտ վատն ասենք: Հայուհի է, գոնե հարգե՛ք»:
Ինչքան մարդ, այնքան կարծիք, սակայն հուսանք, որ նոր «Միսս Հայաստան»-ը կկարողանա մոտ ապագայում իրեն արժանավայել դրսեւորել «Միսս աշխարհ-2012» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթում:




Լրահոս