ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ճիշտ է, արդեն բազում տարիներ հողահարկ եմ վճարում, բայց չգիտեմ, թե որն է հողի հարկով հարկման օբյեկտը` հո՞ղը, թե՞ հողից ստացվող եկամուտը:

Սմբատ Ավագյան, 58 տարեկան, հողագործ

ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղատնտեuական նշանակության հողերի համար հարկման oբյեկտ է համարվում հողի կադաuտրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը: Ոչ գյուղատնտեuական նշանակության հողերի համար հարկման oբյեկտ է համարվում հողի կադաuտրային գնահատման արժեքը:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվական գրասենյակ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոքր-ինչ մշուշոտ պատասխան է: Թեեւ հողի հարկ կոչվածը (լինի այն գյուղատնտեսական նշանակության, թե սեփականություն) պայմանական հասկացություն է: Հարկն իրականում գոյություն ունի, բայց, որպես կանոն, հավաքագրման ցուցանիշները չափազանց ցածր են: Պատահում է, որ ընտրություններից առաջ այն ընդհանրապես զրոյացվում է: Մեծ հաշվով հողահարկից ստացված գումարները պետությանը չեն հետաքրքրում: Պարզ է, որ  ո՛չ ստացված գումարն է առանձնապես նշանակալի, ո՛չ էլ հույսը, թե հնարավոր է արձանագրվող տոկոսները դույզն-ինչ բարելավել: Նման պայմաններում, եթե գյուղոլորտի զարգացումը գերակա ճյուղ է համարվում, ապա թերեւս ավելի նպատակահարմար կլինի այս հարկատեսակն ընդհանրապես վերացնել:




Լրահոս