ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես պատրաստվում եմ երեխա ունենալ, բայց մինչ երեխայի ծնվելը, ուզում եմ աշխատել: Խնդրում եմ ասել` ֆիզարձակուրդ գնալուց 2 կամ 3 ամիս առաջ ինձ աշխատանքի ընդունելու իրավունք ունե՞ն: Գործատուն պնդում է, որ ինքը բարդությունների առաջ կարող է կանգնել եւ տուգանքի ենթարկվել: Եթե ինձ 50.000 դրամ աշխատավարձով աշխատանքի ընդունեն, որքա՞ն գումար կստանամ հետագա ամիսներին: Խնդրում եմ մանրամասն պարզաբանել:

Մանե Կիրակոսյան, 26 տարեկան, թարգմանչուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարած եկամուտը (uոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստը) տասներկուսի բաժանելու միջոցով:
Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաեւ հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ս. Սաիյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացին անկասկած շահեկան վիճակում կարող է հայտնվել, երբ 1-2 տարի չաշխատելու հեռանկարից առաջ ինչ-որ տեղ աշխատանքի անցնի: Հավանական է, որ նշված ժամանակահատվածից հետո նորից աշխատանքի անցնելու ցանկության դեպքում վերջինիս վերստին ընդունեն այն հաստատությունում, որտեղ նա գրանցված է:




Լրահոս