Թումանյան փողոցը բանջարանոցի է վերածվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանը գավառականացնելու ուղղությամբ ջանքեր չեն խնայվում:

Մեկն անշնորհք շինություններով է լցնում քաղաքը, մյուսը` անճաշակ պաստառներով, երրորդն էլ որոշել… ու Թումանյան փողոցում լոլիկ է տնկել:

Բույսն էլ համառել ու, արհամարհելով անբարենպաստ բնակլիմայական  պայմանները, փոշին, մեքենաների թունավոր արտանետումները, հասակ է առել ու նույնիսկ բերք տվել: Թե ով և ինչպես կտնօրինի Թումանյան փողոցի միակ լոլիկի ճակատագիրը, դեռ շուտ է քննարկել:

Այն վերջնականապես մի քանի օրից կկարմրի: Ամեն դեպքում այստեղով անցուդարձ անողներից շատերն են նկատել միամյա բույսը, զարմացել նրա անսպասելի ներկայությունից ու հաջողությունից ու ասֆալտի հարևանությամբ մինչև վերջ պայքարելու համառությունից:

lur

lur1

lur2




Լրահոս