«Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ն ակնկալում է ՆԱՏՕ-ի օգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վաշինգտոնը փորձելու է օգնություն խնդրել եվրոպական դաշնակիցներից՝ Իրաքին և Սիրիայի ընդդիմության մի մասին այդ երկրներում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության դեմ պայքարում համատեղ աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին The New York Times թերթում հրապարակված հոդվածում:

«Մենք պետք է աջակցենք իրաքյան ուժերին և Սիրիայի ընդդիմությանը, որը բախվում է ԻԼԻՊ-ի («Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») հետ մարտի դաշտում», – նշել է Քերրին:

Խոսելով գագաթաժողովի մասին՝ նա ասել է. «Նպատակը հնարավորինս ավելի լայն աջակցություն ստանալն է»: Ուելսի գագաթաժողովից հետո Ջոն Քերրին, իր խոսքով, կուղևորվի Մերձավոր Արևելք, որպեսզի «ավելի շատ օգնություն ստանա այն երկրների դաշինքի համար, որոնց անմիջական վտանգ է սպառնում»: Իր խոսքով, այդ խմբավորմանը դիմակայելու համար անհրաժեշտ է «գլոբալ կոալիցիա, որը կօգտագործի քաղաքական, հումանիտար, տնտեսական, իրավական և հետախուզական գործիքները՝ ռազմական ուժերին աջակցելու համար»:

Ամերիկյան արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարը նշել է, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է մեծ թվով պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար:




Լրահոս