Հորթի գողությունը սովորություն էր դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին, ժամը 13.05-ին,1968 թ. ծված Կամո Կ.-ն զանգահարել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ երկու անհայտ անձինք` մոխրագույն ավտոմեքենայով, ժամը 13.00-ի սահմաններում Լանջառ-Լուսաշող ճանապարհից գողացել են իրեն պատկանող մեկ գլուխ հորթը և շարժվում են Վեդի քաղաքի ուղղությամբ:

Բաժնի և ոստիկանության պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` Վեդի քաղաքի վերջնամասում հայտնաբերվել և բերման են ենթարկվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1989 թ. ծնված Խորեն Մ.-ն և ուղևոր, 1991 թ. ծնված Մասիս Մ.-ն:

Ավտոմեքենայի զննությամբ` բեռնախցիկից հայտնաբերվել է մեկ գլուխ հորթ:
Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորեն Մ.-ի և Մասիս Մ.-ի խղճին համանման ևս մեկ հանցագործություն է ծանրացած. մայիսի 13-ին նրանք Պարույր Սևակ գյուղի արոտավայրից գողացել էին Տիգրան Մ.-ին պատկանող հորթը:

Գողոնը հայտնաբերվել է: Տիգրան Մ.-ն գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս