Փաստաբանները խնդրել են մեկ տարով հետաձգել Ցարնաևի դատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ.-ի ապրիլին Բոստոնում կատարված ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևի փաստաբանները դիմել են դատարան՝ պնդելով առնվազն մեկ տարով հետաձգել նրա գործի քննությունը: Ներկայումս, գործի քննության սկիզբը նշանակված է սեպտեմբերի 3-ին: Փաստաբանները պնդում են, որ իրենց տրամադրված ժամկետը բավարար չէ դատաքննությանը պատշաճ կերպով նախապատրաստվելու համար:

Փաստաբանները նաև խնդրել են Բոստոնից դատաքննությունն այլ քաղաք տեղափոխել: Ցարնաևի պաշտպանները պնդում են, որ Մասաչուսեթս նահանգի մայրաքաղաքում նրա դեմ դատավարությունը չի կարող անկողմնակալ լինել՝ նրա հանդեպ քաղաքի բնակիչների կողմնակալ վերաբերմունքի պատճառով: Քաղաքի բնակիչներից շատերը ներկա էին մարաթոնյան վազքին, երբ հնչեցին պայթյունները, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի ապրիլի 15-ին Բոստոնի կենտրոնում ավանդական մարաթոնի վերջնագծից ոչ հեռու 12 վայրկյան ընդմիջումով երկու պայթյուն հնչեց: Արդյունքում երեք մարդ զոհվեց, ավելի քան 260 մարդ վնասվածքներ ստացան: ԱՄՆ իշխանությունները համոզված են, որ պայթյուների կազմակերպիչներն ու կատարողները Ցարնաև եղբայրներն են:

3512433




Լրահոս