Ավտովթար` մահվան ելքով (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ապրիլի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու Մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին Միցուբիշի Իօ մակնիշի 24 ԼԼ 027 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով տեղում մահացել է Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Դարպաս գյուղի բնակիչ Ասյա Գրիգորյանը, իսկ 3 հոգի՝ Լյովա Գրիգորյանը, Ռուբիկ և Արսեն Ջրոյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։




Լրահոս