
Ապրիլի 7-ին Ռուսաստանի Տուլայի մարզում տեղի ունեցավ դեպք, երբ հայազգի գործարար Գագիկ Սարգսյանը, պաշտպանվելով իր տան վրա հարձակված ավազակներից, սպանել էր նրանցից երեքին, լայն հասարակական արձագանք էր ստացել: ՌԴ հասարակական պալատի (ՀՊ) քաղաքացիների անվտանգության խորհուրդն ապրիլի 25-ին հասարակական լսումներ կանցկացնի և կքննարկի այն խնդիրները, որոնք վերաբերում են ՌԴ քաղաքացիներին՝ իրենց, իրենց ընտանիքի կամ կացարանի դեմ հարձակման դեպքում,-գրում է ՌԻԱ նովոստի-ն:”Քաղաքացիների անվտանգության խնդրի և դատաիրավական համակարգի հետ համագործակցության ՌԴ հասարակական պալատի խորհուրդն ապրիլի 25-ին հասարակական քննարկում կանցկացնի: Այն իրավիճակը, որն առաջացավ Տուլայի մարզի գործարարի պարագայում, վկայում է այն մասին, որ քաղաքացին, ով դիմադրում է իր ընտանիքի դեմ ուղղված հարձակմանը, որպես կանոն հայտնվում է խոցելի վիճակում”, – ասել է Կուչերենան: