
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալաաանի ռեկտոր Սուրեն Զոլյանը չի ուզում քաղաքական աստառ տալ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ իր ունեցած կոնֆլիկտին:”Ես լավ հասկանում եմ, ու իմ հայտարարությունները կարող են այլ կերպ մեկնաբանվել: Չեմ կարող ասել, թե պարոն Աշոտյանի այս պահվածքը քաղաքական դիվիդենտներ շահելուն ուղղված քայլ է: Նրա նման գործելաոճը ուղղակի վնասարարություն է իր կուսակցության հանդեպ: Եթե նա դա չի հասկանում, գոնե իր կուսակցական ավագ, փորձառու ընկերները պետք է նրան բացատրեն”,-“Հայացք”-ին ասել Սուրեն Զոլյանը: