Զինծառայողն ածելիով կտրել էր երակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային շարքային զինծառայող, 1995 թվականին ծնված Անդրանիկ Միրզոյանը զորամասի տարածքւմ ինքնավնասում անելու հետևանքով ժամանակավորապես չի կատարի զինվորական պարտականությունները:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 363 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` անդամախեղման միջոցով զինվորական պարտականությունից խուսափելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Քրգործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայրի դատավոր Վարդան Հարությունյանին:

Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է, որ Անդրանիկ Միրզոյանը գումարտակի տարածքում գտնվող գետի ափին 2014թ. մարտի 2-ին ածելիով կտրվածքներ է կատարել իր աջ և ձախ նախաբազուկների շրջանում, որը հանգեցրել է զինվորական պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցման:

19-ամյա զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:




Լրահոս