“Ժողովուրդ”-ի աղբյուրները տեղեկացրել են, որ կիրակի օրը մի արտառոց դեպք է տեղի ունեցել “Հայաստանե հանրախանութում: Սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը երեկոյան ժամին գինովցած գնացել է հանրախանութ և սկսել գոռգոռալ աշխատակիցների, այդ թվում և հանրախանութի պահակի վրա: Կրքերն այնքան են թեժացել, որ վերջինս պահակին հանել է դուրս ու սկսել ծեծել: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ժամը 20:20-ի սահմաններում հանրախանութի մոտ մեծ վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է նրանով, որ պահակը հայտնվել է “Արմենիա” բժշկական կենտրոնում: Նա մինչ այժմ հիվանդանոցում է, սակայն փաստաթղթերում նշված է, թե պահակն է խմած եղել և փողոցում ինչ-որ մեկի հետ է վիճել: Մանրամասներ թերթը խոստանում է ներկայացնել վաղվա համարում:
Ժողովուրդ.Հայրապետյանը հարբած ծեծել է պահակին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ