![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/17//22314.jpg)
Համաշխարհային բանկի նոր նախագահ է ընտրվել Դարտմուտի քոլեջի նախագահ, առողջապահության բնագավառի փորձագետ, ծագումով կորեացի 52-ամյա Ջիմ Են Կիմին, ում թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս պաշտոնի համար պայքարում էին նաեւ Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնյու-Իվեալան եւ Կոլումբիայի ֆինանսների նախկին նախարար Խոսե Անտոնիո Օկամպոն:ՀԲ-ի այժմյան ղեկավար Ռոբերտ Զելիկը, 5 տարի աշխատելուց հետո, հունիս ամսին պաշտոնաթող կլինի: