Վիդալը մնում է «Յուվենթուս»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ կիսապաշտպան Արտուրո Վիդալն այս ամառ չի լքի ակումբը:

Հիշեցնենք, որ Չիլիի հավաքականի ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այսօր թուրինյան ակումբն Իտալիայի առաջնության շրջանակներում կանցկացնի առաջին հանդիպումը:

««Կիևո»-ի դեմ խաղում Վիդալը խաղադաշտ դուրս կգա առաջին իսկ րոպեներից: Նա առանցքային խաղացող է «Յուվենթուս»-ի համար, և նա կմնա ակումբում», – ասել է Ալեգրին:




Լրահոս