
Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ անչափահաս Լ. Ս.-ին բռնաբարելու դեպքով քրեական գործն արդեն դատարանում է:
Այն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Արտակ Զախարյանին: Սեպտեմբերի 2-ին կմեկնարի դատական քննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության` անչափահասին բռնաբարելու մեջ մեղադրվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 25-ամյա բնակիչ Նվեր Ոսկանյանը, ով ապրիլի 23-ին ժամը 23:30-ի սահմաններում Օգանովի 77 շենքի մոտ բռնություն գործադրելով անչափահաս Լ. Ս.-ի նկատմամբ և տալով բռնության գործադրման սպառնալիք` անչափահասի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախկինում չդատված Ն. Ոսկանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: