Հնդկական Ուտտար-Պրադեշ նահանգում ոստիկանությունը փնտրում է զույգի, որը հարձակվել է 6 տարեկան աղջկա վրա և կենդանի թաղել նրան: Հանցագործության մեջ կասկածվում են զոհի ծնողների հարևանները: Պատահական վկաների շնորհիվ, երեխային հրաշքով հաջողվել է փրկել, տեղեկացնում է CNN-ը:
Աղջկա խոսքով, իրեն առևանգել է հարևանությամբ բնակվող ամուսնական զույգը: Նրանք ասել են աղջկան, որ մայրը խնդրել է տանել նրան հարևան գյուղում գտնվող տոնավաճառ: Երբ նրանք հասել են դաշտին, կինը փորձել է խեղդել աղջկան:
Մոտակայքում աշխատող մի քանի մարդ նկատել են, որ եղեգնուտ երեք մարդ է մտել: Այն բանից հետո, երբ մեծահասակներն այնտեղից դուրս են եկել առանց երեխայի, գյուղացիները սկսել են վատ բան կասկածել: Նրանց կասկածները արդարացվել են, երբ նրանք գտել են փոսի մեջ թաղված աղջկան:
Ներկայումս աղջկա կյանքին վտանգ չի սպառնում: Նա ուշքի է եկել և դուրս գրվել հիվանդանոցից:
Երբ աղջկան ցույց են տվել հարևանների լուսանկարները, աղջիկը ճանաչել է առևանգողներին: Ոստիկանության ներկայացուցիչները համոզված են, որ աղջկան ցանկացել են սպանել, սակայն հանցագործության դրդապատճառները պարզ չէր: