Յայա Տուրեն Մոսկվայում խնդիրներ չի ունենա. Պելեգրինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է առաջիկայում Յայա Տուրեյի Մոսկվա վերադառնալու մասին, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում պետք է մրցի ԲԿՄԱ-ի դեմ:

«Յայա Տուրեյի մոտ Մոսկվա վերադառնալիս նորից խնդիրներ չեն լինի: Այն ժամանակ նա ասել էր այն, ինչ մտածում էր: Եվ մենք նրան ամբողջովին սատարում ենք, որովհետև ես մտածում եմ, որ այդպիսի դեպքերը տեղ չունեն ֆուտբոլում», – նշել է Պելեգրինին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում, երբ ԲԿՄԱ-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն հանդիպել էին, Յայա Տուրեն մոսկովյան ակումբի կոմից ենթարկվել էր ռասայական վիրավորանքների:




Լրահոս