Գրոսմայստերը Սերգեյ Մովսիսյանը “Բադեն-Բադենի” կազմում հռչակվել է Գերմանիայի թիմային չեմպիոն: Ակումբը 15 տուրերում տարել է 13 հաղթանակ, կրել է մեկ պարտություն, մեկ անգամ էլ ոչ ոքի խաղացել: Հայաստանի հավաքականի երկրորդ համարի թիմակիցներն են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենը, Պետեր Սվիդլերը, Ֆրանսիսկո Վալյեխոն, Մայքլ Ադամսը, Ալեքսեյ Շիրովը, Էթյեն Բաքրոն, Արկադի Նայդիչը, Ռուստամ Կասիմջանովը: Երկրորդ տեղը գրավել է Վերդերի թիմը, որի առաջատարն ադրբեջանցի Վուգար Գաշիմովն է:
Սերգեյ Մովսիսյանը` Գերմանիայի չեմպիոն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ