Ծովագյուղ-Դիլիջան ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 30-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից:

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ նշագծման և կահավորման աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում:




Լրահոս