Գորբաչովը ճիշտ է համարում Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ճիշտ քաղաքականություն է վարում Ուկրաինայի իրադարձությունների նկատմամբ: Այս մասին հայտարերլ է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխաիլ Գորբաչովը:

Նրա խոսքով, Ռուսաստանի ղեկավարները ճիշտ են վարվում՝ չխառնվելով Ուկրաինայում կատարվող իրադարձություններին:

«Եթե մեր երկիրը միջամտի, ապա այնպիսի հրդեհ կարող է լինել, որը ողջ աշխարհը չի կարողանա հանգցնել»,-ասել է Գորբաչովը:

ԽՍՀՄ նախկին նախագահը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար:

«Պետք է ամեն ինչ անել՝ սպանությունները դադարեցնելու համար: Չէ որ դա մեկ ժողովուրդ է: Եթե ներգրավվեն պետություններ, ծավալները կընդլայնվեն, և բոլորը կխծկվեն մասնակցելու այնտեղ. մենք կարող ենք սարսափելի սպանդի հասնել Եվրոպայում, սակայն դա չի կարելի թույլ տալ»,-հայտարարել է Գորբաչովը:

Միևնույն ժամանակ հինգշաբթի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր Ուկրաինայի տարածք ռուսական զորքի մուտք գործելու մասին, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս