Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայում արտասահմանյան տանկերի և զինվորների առկայության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պնդում է, որ Ուկրաինայի տարածքում հազարավոր «արտասահմանյան» զինվորներ ու տանկեր կան:

«Ներկայումս Ուկրաինան արտասահմանյան ռազմական ագրեսիայի և ահաբեկչության օբյեկտ է: Իրադրությունը վատթարացել է օգոստոսի 27-ից, հազարավոր արտասահմանյան զինվորներ և արտասահմանյան տանկեր ներկայումս գտնվում են Ուկրաինայի տարածքում՝ մեծ վտանգ ներկայացնելով ոչ միայն պետության, այլև Եվրոպայի  խաղաղությանն ու կայունությանը» – հայտարարել է Պորոշենկոն Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում:

Պորոշենկոն հավելել է, որ Ուկրաինայի կառավարությունը հասկանում է՝ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի արևելքում նոր ճակատների բացումն ու հակամարտությանը ռուսաստանյան զինվորների մասնակցությունն անընդունելի է: Նրա խոսքով, եթե հակամարտությունը շարունակի սրվել, կողմերը վերադարձի ճանապարհ այլևս չեն ունենա, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս