Սարդարապատ շարժման հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շահարկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կնոջ` Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանի անվան հայտնվելու հանգամանքը: Հեռու մնալով լարված ծուղակից, “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը խնդրի շահարկման օրերին որոշեց զերծ մնալ որևե մեկնաբանությունից: Այժմ, երբ շահարկման ալիքը մարման մոտ է և Նարինե Միրզոյանի անունն իր դիմումի համաձայն օրենքով սահմանված կարգով արդեն հանվել է ՀՀԿ ցուցակից, “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը հայտարարում է հետևյալը`
1. Տիգրան Խզմալյանի կնոջը` Նարինե Միրզոյանին մարդկային և գործընկերային հարաբերությունների վրա հիմնված վստահությունը չարաշահելու միջոցով ՀՀԿ ցուցակում ընդգրկելը քրեաօլիգարխիկ վարչախմբի ձեռնարկած հատուկ գործողություն էր, որի նպատակը “Սարդարապատ” շարժումը և նրա անդամին վարկաբեկելն էր:
2. Տիգրան Խզմալյանի և նրա ընտանիքի պատվի, արժանապատվության ու բարի համբավի դեմ ուղղված տեղեկութային արշավին վարչախումբը և տիտղոսակիր ընդդիմությունը ներկայացնող ԶԼՄ-ների ու դրանց առանձին ներկայացուցիչների համերաշխ մասնակցությունը վկայում է նրանց` սոցիոմշակութային նույնության հիմքով խորքային գործակցության, ընդամենը քաղաքական իշխանության հետամուտ լինելու և պետության ու ազգի առջև ծառացած պրոբլեմների նկատմամբ կատարյալ անտարբերության մասին:
3. Մեռնող քաղաքական համակարգն ու մշակույթը ներկայացնող ուժերի կողմից երկրում ծավալվող դիմադրական շարժման, ընդ որում և  “Սարդարապատ” շարժման ձեռնարկումները վիժեցնելու և որդեգրված ընթացքը կասեցնելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման, քանզի  այս շարժումը նոր ծնվող քաղաքական համակարգի և մշակույթի նախաձեռնություն է”:




Լրահոս