Մայր Թերեզային աշխարհի ամենաազդեցիկ կանանցից են համարում, իսկ նրա կյանքը` 20-րդ դարի մեծագույն իրադարձություններից:
Փոքրամարմին միանձնուհու ձեռքբերումներն իրոք ցնցող են: Նրա գոյությունը կարելի համարել մարդկության ձեռքբերումներից:
AdMe.ru կայքը ներկայացրել է միանձնուհու պատվիրաններից, որոնք շատերի հոգուց են բխում:
• Ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար ի՞նչ կարող եք անել: Պետք է գնալ տուն և սիրել ընտանիքի անդամներին:
• Ընտանիք կազմելու համար բավարար է միայն սիրելը, իսկ այդ ընտանիքն ամուր պահելու համար անհրաժեշտ է ներել ու համբերել իմանալ:
• Ինչ-որ անում եք, արե´ք սիրով, կամ էլ` առհասարակ մի´արեք:
• Որքան շատ սեր, հոգատարություն, խիզախություն և բարություն արթնացնեք ձեր մեջ, այնքան շատ կնկատեք այդ ամենի առկայությունը ձեզ շրջապատող աշխարհում:
• Մեծագույն աղքատությունը սրտի ու հոգու աղքատությունն է:
• Ամենակարևոր դեղամիջոցը սերն ու հոգատարությունն է:
• Սիրով վարակե´ք բոլորին, այն տարածե´ք ամենուր, բայց այդ անելն սկսե´ք առաջնահերթ ձեր տանից:
• Բոլորովին պարտադիր չէ մեծ քայլեր անել, կարելի է և փոքր քայլերով առաջանալ, բայց այդ փոքր քայլերը պետք է մեծագույն սիրով անել:
• Հուսադրող բառերը կարող են սակավ հնչյուններ պարունակել, բայց դրանք կարող են մեծ արձագանք ունենալ: