Մրցակիցը լավ էր պատրաստված. Վան Գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Բեռնլի»-ի հետ ոչ ոքիից հետո (0:0) խոստովանել է, որ թիմը տակտիկական սխալ է թույլ տվել: Մասնագետի խոսքով`  այդքան շատ ուժային պայքար մղելն անհրաժեշտ չէր:

«Դա մեր սխալն էր: Այո, մրցակիցը լավ էր պատրաստված և դաշտ էր դուրս եկել պայքարի ֆանտաստիկ ոգով: Բայց այնպիսի ակումբների դեմ, ինչպիսին «Բեռնլի»-ն էր, առաջին հերթին պետք է խաղալ գնդակով:

Մինչ ընդմիջումը մեր խաղի մակարդակն այնքան էլ բարձր չէր: Բայց ես մտածում եմ, որ դա նորմալ է, երբ «Յունայթեդ»-ի պես ակումբներն իրեն չի կարողանում դրսևորել առաջին խաղակեսում, բայց ակտիվանում են երկրորդում», – նշել է նա:




Լրահոս