Քննիչին վրաերթի ենթարկողին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վ. Բեյբությանին վրաերթի ենթարկելու  և մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Նախաքննությամբ պարզվել է, որ 2012-ի ապրիլի 13-ին՝ ժամը 00.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 1989-ի ծնված Ռաֆիկ Մուրադյանն իր վարած ՎԱԶ 21013 մակնիշի, 45U0132 պետհամարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի  Գ. Նժդեհի փողոցով երթևեկելու ժամանակ թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում.  Ոստիկանության Գյումրու բաժնի դիմաց վրաերթի է ենթարկել  Վ. Բեյբությանին և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:Վրայերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Վ. Բեյբությանը մահացել է:
Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ռ. Մուրադյանին ապրիլի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանավորում:Նախաքննությունը շարունակվում է:Ասյ մասին armlur.am-ին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։




Լրահոս