Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան առթիվ ուղերձ է հեղել.
Ուղերձում ասված է. «Մեծարգո Ռոբերտ Սեդրակի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Արցախում Ձեզ գիտեն որպես հմուտ ու փորձառու քաղաքական գործչի, ով Արցախյան ազգային- ազատագրական շարժման առաջին իսկ օրից կանգնած է եղել հարազատ ժողովրդի կողքին, ղեկավարել նրա պայքարը հանուն ազատության ու անկախության եւ պատմության մեջ մտել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Նախագահ:
Հետագայում էլ, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնները, Դուք արել եք հնարավորը հայկական երկու պետությունների կայացման ու զորացման համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի առթիվ եւ մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն, երջանկություն ու ամենայն բարիք»: