Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հավանականության մասին։
«Եթե պայմանագրում նախկինում եղած պայմանները չեն կատարվում, ապա Ղազախստանն ունի լիարժեք իրավունք հրաժարվել Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից։ Աստանան երբեք չի լինի այնպիսի կազմակերպությունների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում Ղազախստանի համար:
«Նախևառաջ՝ մենք երբեք չեն հանձնի մեր անկախությունը, երկրորդ, մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ այն պահպանելու համար»,- ասել է Նազարբաևը։