Խոյ. Այսօր կարելի է նշանակել հանդիպումներ այն մարդկանց հետ, որոնց վրա ցանկանում եք լավ տպավորություն թողնել. դա ամենայն հավանականությամբ կհաջողվի:
Լավ կլինի գործնական նախաձեռնողականություն ցուցաբերել և առաջ բերել սեփական գաղափարները. աջակցություն կստանաք անգամ այն մարդկանցից, ովքեր սովարաբար հավանություն չեն տալիս ձեր ձեռնարկներին: Օրվա կեսին գործնական տեսանկյունից օգտակար ծանոթություներ հաստատելու հնարավորություն կլինի:
Ցուլ. Ցանկալի է աշխատանքի հետ կապված կարևոր որոշումներ չընդունել: Գործնական բնազդը հանգած է, սխալ գործելը` հեշտ, բացի դրանից դուք չեք լսում նույնիսկ ամենալավ և ուշադրության արժանի խորհուրդները: Գործնական շփման մեջ հնարավոր են խնդիրներ, շատ ցլեր գործընկերների և ղեկավարության հասցեին սուր արտահայտություններ են իրենց թույլ տալիս` չմտածելով, թե ինչի դա կարող է հանգեցնել:
Անձնական հարաբերությունների դաշտում գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, փոփոխության հնարավություն կա, եթե նախաձեռնողականություն ցուցաբերեք:
Երկվորյակներ. Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, կարելի է հասնել մեծ հաջողությունների: Դուք ոչինչ աչքից բաց չեք թողնում, այդ պատճառով էլ ավելի քիչ սխալներ եք գործում, քան աստղակերպի մյուս նշանները: Հարմար օր է նոր գործընկերային կապերի համար:
Օրը հարմար է մեծ գնումների և անշարժ գույքի հետ կապված գործարքների համար: Կարելի է գնալ ռոմանտիկ ուղևորության:
Խեցգետին. Չնայած ձեր ճանապարհին պատնեշներ կան, բայց չեք կորցնում հոգեկան հավասարակշռությունը և լավատեսությունը, ոչ մեկին չեք թողնում փչացնել ձեր տրամադրությունը: Աշխատավայրում գործ շատ կունենաք, բայց ամեն ինչից գլուխ կհանեք` միաժամանակ փայլելով կազմակերպչական ունակություններով: Ճիշտ ժամանակին և տեղին ցուցադրելով ձեր տաղանդները` կկարողանաք բարձրանալ ծառայողական աստիճանով:
Հնարավոր է թեթև տկարություն, որը, սակայն, չի թողնի ձեզ հրաժարվել ծրագրված գործերից և հանդիպումներից: Հնարավոր են անսպասելի նվերներ, անակնկալներ և ուշադրության նշաններ:
Առյուծ. Հարմար օր է նոր մարդկանց ձեր կողմը գրավելու առումով, հատկապես նրանց, ովքեր մինչ այս անտարբեր էին ձեր նկատմամբ: Օգտակար է կանանց հետ շփումը. նրանք ոչ միայն կիսվում են ձեզ հետ դրական էմոցիաներով, այլև տալիս են օգտակար խորհուրդներ:
Բարենպաստ օր է զգեստներ, յուրօրինակ զարդեր և աքսեսուարներ գնելու համար, կարելի է իմիջի հետ կապված էքսպերիմենտներ անել: Բացառված չէ նշանավոր մեկի հետ ծանոթությունը:
Կույս. Միանշանակ օր չէ: Հետո, հիշելով այն, կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէր: Իսկ հիմա դուք ամեն ինչ տեսնում եք մռայլ գույներով և իրադրությունը բացասական եք գնահատում: Հնարավոր են մանր կորուստներ, բացառված չեն անհաջող գնումներն ու ներդրումները, սակայն ֆինանսական աղետը ձեզ չի սպառնում:
Նրբանկատ եղեք շրջապատի հետ: Ստացված առաջարկներն արժանի են դիտարկվելու համար, այնպես որ միանգամից մի մերժեք: Բարենպաստ օր է ցանկացած տիպի ստեղծագործական աշխատանքի համար:
Կշեռք. Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ծնողների և ավագ սերնդի ազգականների հետ: Օրը, դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը` կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ:
Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում` հեռավոր: Ցանկալի չէ հեռու գնացող պլաններ կազմել, շուտով նոր տեղեկություններ կստանաք, որոնք կստիպեն վերանայել դրանք:
Կարիճ. Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով` չանելով ավելորդ գործողություններ և պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, օրը բարենպաստ է: Երեկոն լավ կլինի անցկացնել ընտանիքի հետ:
Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել:
Աղեղնավոր. Օրը վատ չի անցնի, եթե խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունն օգնում են խուսափել խնդիրներից: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծե:
Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել կամ ինչ-որ բան էականորեն փոխել ձեր կյանքում:
Այծեղջյուր. Ձեր նախկին մրցակիցներն այսօր կարող են դաշնակից դառնալ:Հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմների հետ: Աշխատեք չթաղվել տնային գործերի մեջ, ժամանակ գտեք հանգստի և զվարճությունների համար:
Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև` վերանորոգում սկսելու համար:
Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ: Սակայն թույլ տված սխալներն ուղղելու ձեր անկեղծ ցանկությունը կօգնի ձեզ խուսափել կոնֆլիկտներից:
Ջրհոս. Այսօր պետք է վճռական լինել. սա, թերևս, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Շանս կստեղծվի շրջադարձորեն փոխել կյանքը, դեպի դրականը լուրջ քայլեր անել: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ և սատարում ձեզ:
Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել. բոլոր այն տեղեկությունները, որ այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ:
Ձկներ. Շատ իմպուլսիվ եք, հաճախ եք գործում էմոցիաների ազդեցության տակ, ժամանակ չեք գտնում կատարված գործողությունների շուրջ մտածելու համար:
Այսօր ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունը կուրախացնեն ձեզ: Կարելի է նախաձեռնողականություն ցուցաբերել ռոմանտիկ հարաբերություններում, այն կընդունվի մեծ ուրախությամբ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառվում, որ դրանցից մեկը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի: