BBC Russian-ը տեղեկացնում է, որ Ղրղզստանի գյուղական շրջաններից մեկի իշխանությունները որոշում են կայացրել, որ հարսի “օժիտը” չպետք է գերազանցի 50 հազար սոմը (մոտ 1,100 դոլար)` չորս ոչխարը և երկու տուկ խոտը:
Նոոկատ շրջանի ղեկավարությունն որոշումն անվանել է “Հարսանյաց ծախսերի և օժիտի չափի նվազեցում”։ Որոշման մեջ նույնիսկ նշվում է հարսանեկան ավտոշարասյան երկարությունը (ոչ ավել, քան չորս ավտոմեքենա), ինչպես նաև արգելվում է թանկարժեք ավտոմեքենաների օգտագործումը։Այդ որոշման պատճառ է դարձել բնակիչներից մեկի բողոքը, որ երկրի բնակչության վատ ֆինանստնտեսական պայմաններում հարկավոր է կրճատել հարսանեկան ծախսերը, իսկ բնակչության մի մասը հանդես է գալիս ի պաշտպանություն պահպանված ավանդույթների։Համաձայն տարբեր տվյալների` Ղրղզստանի բնակչությունը տարեկան ընտանեկան ծեսերի համար ծախսում է մոտ 2 միլիարդ դոլար։