ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Գումի շուկայի հարեւանությամբ

Նման հետեւողականություն, այն էլ առեւտրի ոլորտում, հազվադեպ է պատահում: Ամեն դեպքում, վաղ առավոտից իր կրպակը բացող մսավաճառը որոշել է հեռանալ միայն վերջին կտոր միսը վաճառելուց հետո: Նա նաեւ յուրահատուկ կերպով գովազդում է իր ապրանքը՝ հասկացնելով, որ ամեն օր թարմ միս է ստանում:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞ր տույժերը կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի քաղաքացիական ծառայողն ազատվի իր զբաղեցրած պաշտոնից։

Միսակ Հարությունյան (39 տարեկան, հսկիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք են նրա նկատմամբ`
ա) մեկ տարվա ընթացքում երկու անգամ «խիuտ նկատողություն» կարգապահական տույժի կիրառումը, բ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում» կարգապահական տույժերի կիրառումը, գ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը, դ) մեկ տարվա ընթացքում «սահմանված կարգով աշխատավարձի իջեցում» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը, ե) «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժի կիրառումը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունն ստանալուց հետո:

ՀՀ քաղծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում աճել է գործազրկությունը (անցած տարի պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը եղել է 87.4 հազար, իսկ այս տարի՝ 90.3 հազար), կարծում ենք՝ յուրաքանչյուր աշխատող պետք է հնարավորինս սրտացավ վերաբերմունք դրսեւորի իր աշխատանքի հանդեպ՝ չհամալրելու համար գործազուրկների շարքերը։

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, նպատակային սոցիալական վճարումները չկատարելու կամ ուշացնելու դեպքում տույժեր սահմանվո՞ւմ են, թե՞ ոչ:

Լիլիթ Հունանյան (29 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը հստակորեն սահմանում է՝ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք պատասխանատվություն են կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար։ Հետեւաբար,
1)վարձու աշխատողների համար նպատակային սոցիալական վճարումները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար տույժը վճարում է գործատուն,
2)անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի համար նպատակային սոցվճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար տույժը վճարում է ինքը՝ մասնակիցը,
3) եթե մասնակցի մի քանի աղբյուրից ստացվող ամսական բազային եկամուտը գերազանցում է 500 000 ՀՀ դրամը, ապա լրավճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում տույժը վճարում է ինքը` մասնակիցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից նպատակային սոցվճար կատարում է կամավորության սկզբունքով` նպատակային սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, տույժեր չեն հաշվարկվում: Նպատակային սոցվճարները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար նպատակային սոցիալական վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը վճարում է տույժ` ժամանակին չմուծված նպատակային սոցիալական վճարի գումարի 0?15%-ի չափով։

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքի յուրաքանչյուր կետ ներկայացված է հնարավորինս պարզ եւ մատչելի։ Համաձայնեք, որ այս եւ նման տեղեկատվության իմացությունն անհրաժեշտ է թե՛ գործատուներին, եւ թե՛ վարձու աշխատողներին:




Լրահոս